Միրզոյանը Հաագայում կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանին ՀՀ-ի անդամակցությանը նվիրված միջոցառման

17/09/2025 13:53 Ներքին կյանք

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 17-18-ը աշխատանքային այցով կգտնվի Նիդեռլանդներում:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ մանրամասնելով, որ Հաագայում նախարար Միրզոյանը կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։

Կայանալու է հանդիպում Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ։ Ծրագրված են նաև այլ հանդիպումներ:

—00—ՄԱ