Զելենսկին պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել Թրամփի և Պուտինի հետ

17/09/2025 00:02 Միջազգային

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց դեռ համաձայն չէ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը:

Հիշեցնենք՝ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին պետք է գործարքի գնա Ուկրաինայի կարգավորման շուրջ: ԱՄՆ նախագահը նաև հնարավոր է համարել, որ նա բանակցությունների համար ստիպված կլինի ներկա գտնվել Պուտինի և Զելենսկիի հետ նույն սենյակում:

–00—ՍՊ