2010 թվականից հետախուզվողը հայտնաբերվեց Գորիսում

16/09/2025 17:37 Ներքին կյանք

Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ու ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության Գորիսի բաժնի աշխատակիցների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 12-ին Գորիսի Արշակունիների փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 64-ամյա մի օտարերկրացի։

2010 թվականից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից՝ բռնաբարության և ապօրինի զենք կրելու մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։

—00—ՄԱ