«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով ներնետված թմրամիջոցների և այլ արգելված իրերի փոխանցումը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ընթացքում նկատել են անօդաչու թռչող սարք, որով հիմնարկի տարածք ներնետվել է ինչ-որ առարկա։
Անմիջապես իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ մետաղական կախիչով։
Տարայում առկա են եղել 2 բջջային հեռախոս, լիցքավորման լար, գործարանային արտադրության խաղաքարտեր, ինչպես նաև թմրամիջոցների նմանվող, ընդհանուր 18․2 գրամ տարբեր զանգվածներով փաթեթներ։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
—00—ՄԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Վլադիմիր Պուտինը հետևում է «Արևմուտք-2025» զորավարժություններին
-
UFC-ից կարծում են, որ Տոպորիայի հաջորդ մրցակիցը պետք է լինի Արման Ծառուկյանը
-
Պարտավոր են պատժել մեղավորներին և ապահովել արդար դատավարություն․ ԼՂ փախստականների միություն
-
Քննադատողներ կան, խի՞, ի՞նչ վատ բան եմ անում, Հիսուս Քրիստոսի արձանին մեծ մասը կողմ են. Ծառուկյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է