Ես հանձնվողներից չեմ, իմ ճանապարհը տանում է դեպի ոսկի․ Արսեն Հարությունյան
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ կիսվել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած աշխարհի առաջնությունում նվաճած իր չորրորդ բրոնզե մեդալի մասին:
«Օրերը անցան՝ լեցուն, դժվար գիշերներով, քրտինքով ու ցավով։ Բայց այդ ամենը ճանապարհի մասն է․ այսօր այդ օրերը մնացին ետևում։
Չորրորդ անգամ նվաճեցի բրոնզը, բայց գիտեմ՝ ամեն ինչ դեռ առջևում է։ Ես հանձնվողներից չեմ․ իմ ճանապարհը տանում է դեպի ոսկին։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ամենադժվար պահին կողքիս են եղել։ Ձեր ուժն ու հավատը իմ հաղթանակի կարևոր մասն են»,- գրել է Հարությունյանը։
57 կգ քաշային կարգում Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում 7:4 հաշվով առավելության է հասել Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո Յանգի նկատմամբ։
—00—ԼԱ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով ներնետված թմրամիջոցների և այլ արգելված իրերի փոխանցումը
-
Փոխվարչապետն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է մի շարք ուղղություններով համագործակցության հեռանկարները
-
Երևան-Գյումրի գլխավոր ճանապարհին նոր տեղադրված ջրախողովակները տապալվել ու փակել են ճանապարհը
-
Եվրահանձնաժողովը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ և դադարեցնել անայցագիր ռեժիմը
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է