Արման Մրտեյանը դարձել է բազկամարտի աշխարհի եռակի փոխչեմպիոն

16/09/2025 13:17 Սպորտ

Սեպտեմբերի 10-27-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող բազկամարտի աշխարհի 46-րդ առաջնությանը Հայաստանը ներկայացնող Արման Մրտեյանը կրկին փայլել է իր մասնակցությամբ և 60 կգ քաշային կարգում 3-րդ անգամ դարձել աշխարհի փոխչեմպիոն։

Երիտասարդ բազկամարտիկը Եվրոպայի 7-ակի չեմպիոն է, մրցում է մինչև 23 տարեկանների տարիքային խմբում։

Նշենք, որ այս մարզիկը Եվրոպայի առաջություններին ցուցաբերել է բացառիկ արդյունք․ միաժամանակ իր տարիքային խմբի ոսկե մեդալները նվաճելուց զատ, հաղթել է նաև մեծահասակների մրցապայքարում ու 4 օրում 4 ոսկե մեդալ նվաճել։

Հիշեցնենք, որ բազկամարտի աշխարհի 46–րդ առաջնությանը մասնակցում են 59 երկրի ներկայացուցիչներ։

 

–00—ԱՊ