Հնաբերդում կանեփի 42 բույս է հայտնաբերվել. կատարվում է նախաքննություն

16/09/2025 13:00 Ներքին կյանք

Սեպտեմբերի 12-ին Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հնաբերդ գյուղի 32-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և օգտագործում այդ բույսից պատրաստած թմրամիջոց:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 32-ամյա երիտասարդի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 42 բույս:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն:

—00—ՄԱ