Արփինե Սարգսյանը փոխել է Սյունիքի, Գեղարքունիքի և Արմավիրի պարեկային ծառայությունների պետերին

15/09/2025 23:43 Ներքին կյանք

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով՝ Ոստիկանության փոխգնդապետ Վանիկ Սաղոյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Աղասի Խաչատրյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Սևոյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար։