Ծովինար գյուղում հրդեհ է բռնկվել

15/09/2025 23:14 Ներքին կյանք

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։43-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովինար գյուղում այրվում է անասնակեր։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։08-ին, մարվել՝ 18։38-ին։ Այրվել է մոտ 200 հակ կուտակած անասնակեր։

—00—ՍՊ