Սուրբ Էջմիածնի գանձերն են համալրվել

15/09/2025 22:42 Մշակույթ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և սիրահոժար բարերարությամբ մեծազնիվ Ռոզա Հովհաննիսյանի (Հայաստան) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանները “Galeria Frame” վաճառասրահից (Մադրիդ, Իսպանիա) ձեռք են բերել բացառիկ հնատիպ քարտեզ՝ «Երկրային դրախտի քարտեզ» խորագրով: Հայտնում են Մայր Աթոռի թանգարանների տնօրինությունից։

Քարտեզը (հեղինակ՝ Հայր Անտուան Օգյուստան Կալմե, փորագրանկարիչ՝ Պիտեր Ստարկման) տպագրվել է 1729 թ., որպես ներդիր մաս է կազմել “DICTIONARIUM HISTORICUM, CRITICUM, CHRONOLOGICUM, GEOGRAPHICUM, ET LITERALE SACRAE SCRIPTURAE, Cum figuris Antiquitates Judaicas repraesentatibus” երկհատոր աշխատության:

Քարտեզը, նորոգությունից հետո, կներառվի թանգարանային մշտական ցուցադրության մեջ:

—00—ՍՊ