Արցախի զոհված հերոսների ընտանիքների համար հանգանակություն է կազմակերպվել Վանգուվրում

15/09/2025 21:26 Ներքին կյանք

Արցախի զոհված հերոսների ընտանիքների համար հանգանակություն է կազմակերպվել Վանգուվրում.

«Արցախի զոհուած հերոսներու ընտանիքներուն համար $7000 հանգանակուեցաւ Վանգուվըրի մէջ

Սեպտեմբեր 12-ին, ՀՕՄի Վանգուվըրի «Արազ» մասնաճիւղի անդամ Գլարա (Գասապեան) Յակոբեանի հրաւէրով, կայացաւ նուիրահաւաք մը, ի նպաստ Արցախի զոհուած հերոսներու ընտանիքներուն։

Վանգուվըրահայ հայրենակիցներու ներկայութեամբ Գլարա (Գասապեան) Յակոբեանի բնակարանին մէջ կայացած հաւաքին ներկայ էր նաեւ արուեստագէտ Վահէ Պէրպէրեանը, որ Վանգուվըր կը գտնուէր իր զաւեշտախաղի ներկայացման առիթով։

Ճաշկերոյթ նուիրահաւքի ընթացքին Հայ Օգնութեան Միութեան (ՀՕՄ) Արցախի զոհուած հերոսներու ընտանիքներու ծրագրին ի նպաստ հանգանակուեցաւ $7,000 տոլար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

—00—ՍՊ