Փաշինյանն իր աջակցությունն է հայտնել դերասան Մկրտիչ Արզումանյանին

15/09/2025 21:05 Ներքին կյանք

Վարչապետ Փաշինյանն իր աջակցությունն է հայտնել դերասան Մկրտիչ Արզումանյանին․

«Մկրտիչ Արզումանյան․ հզորագույն արտիստ, համեստագույն մարդ։

Հարգանքներիս հավաստիքը»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ երեկ` սեպտեմբերի 15-ին, Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր տեսանյութ, որտեղ Մկրտիչ Արզումանյանն աջակցել էր Փաշինյանի քաղաքականությանը, ըստ որի՝ Արցախն Ադրբեջան է, իսկ Արևմտյան Հայաստանի մասին մտածել պետք չէ։ Դերասանին քննադատել էին համացանցում։ Ի պաշտանություն Արզումանյանի՝ աջակցության խոսքեր էր հայտնել նաև ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։

—00—ՍՊ