Վարորդն ազատվել է աշխատանքից. պարզաբանում

15/09/2025 21:00 Ներքին կյանք
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է մամուլում տարածված տեսանյութին, որտեղ վարորդը ղեկին ոչ պատշաճ դիրքով էր:
«Ուզում եմ հայտնել հետևյալը` տեսանյութը նկարահանվել է թիվ 23 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում։ Վարորդն այսօր ազատվել է աշխատանքից»,- գրել է նա։

—00—ՍՊ