Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ 4 հոգի վիրավոր է

15/09/2025 20:07 Ներքին կյանք

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Նիկողայոս Տիգրանյան փողոցում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով 3 քաղաքացիները, ովքեր վերանորոգելիս են եղել  «Opel»-ը ենթարկվել են վրաերթի։

Ավտովթար-վրաերթի հետևանքով «Toyota Corolla»-ի վարորդը և վրաերթի ենթարկված 3 քաղաքացիները, որոնցից մեկի ոտքը կտրվել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

—00—ՍՊ