Պատվիրատուն էլ գիտի՝ ես անմեղ եմ, միշտ ծառայել եմ հայկական պետականությանը, որն այսօր զավթված է

15/09/2025 16:49 Քաղաքական

Պատվիրատուն էլ գիտի՝ ես անմեղ եմ, միշտ ծառայել եմ հայկական պետականությանը, որն այսօր զավթված է։ Այս մասին դատական նիստի ընթացքում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Այս 81 օրվա ընթացքում ինձ համար ամենատհաճ պահերը դատարան գալն ու գնալն էր։ Եթե իմ եղբայրներին ու հարազատներին տեսնելու հնարավորությունը չլիներ ես չէի գա»,- ասաց Սրբազանը։

Նա նշեց, որ մեծ հույսեր չունի արդարադատության հարցում, որովհետև այս ընթացքում տեսել է դրա ողջ բերկրանքն ու թշվառությունը։

Հիշեցնեք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին։

–00—ՅՄ