Կանեփի 243 թուփ, նաև սերմ ու երկուսուկես կգ-ից ավելի չոր զանգված. բացահայտում

15/09/2025 16:36 Ներքին կյանք

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Վան թաղամասի մի բնակիչ բակում աճեցրել է կանեփ ու կակաչ, նաև պահում է կանեփի չորացրած տերևներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Սեպտեբերի 13-ին` ժամը 11.35-ին, 67-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Նրա մոտ հայտնաբերվեց 20 գրամ կանեփի սերմ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ տղամարդու հողամասում հայտնաբերվեց կանեփի 243 բույս, բակում` կանեփի չորացրած 53 ցողուն` ընդհանուր 2,3 կգ քաշով:

Տանտերը նաև ներկայացրեց 280 գրամ կանեփի սերմ ու 110 գրամ չոր զանգված։

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

—00—ՄԱ