Երևանում մի շարք հետիոտնային անցումներ կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով

15/09/2025 15:09 Ներքին կյանք
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 16-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով.
  • Աթոյան – Նոր Արեշ՝ 5-րդ փողոցների խաչմերուկ,
  • Ն. Զարյան փողոց հ.72 հասցեի հարակից ճանապարհահատված,
  • հ. 51 դպրոցի հարևանությամբ՝ Մամիկոնյանց փողոց հ. 82 և հ. 14 դպրոցների հարակից ճանապարհահատված,
  • Կորյունի փողոցի հ.12/1 հասցեի հարակից ճանապարհահատված,
  • Նորագավիթի 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկ՝ հ. 98 դպրոցի մոտակայք,
  • Ն. Տիգրանյան փողոց՝ հ. 54 դպրոցի հարևանությամբ:

—00—ԼԱ