Չինաստանը խոստացել է պատասխանել ՌԴ-ից նավթ գնելու պատճառով ՆԱՏՕ-ի հնարավոր մաքսատուրքերին
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Չինաստանը կձեռնարկի վճռական պատասխան միջոցներ, եթե ՆԱՏՕ-ի երկրները ռուսական նավթը գնելու պատրվակով ԱՄՆ-ի ճնշման ներքո փորձեն մաքսատուրքեր սահմանել ՉԺՀ նկատմամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը:
«Ամբողջ աշխարհի երկրների, ներառյալ Ռուսաստանի հետ Չինաստանի նորմալ առևտրա-տնտեսական և էներգետիկ համագործակցությունն օրինական է և ոչ մի մեղադրանք չի հարուցում», – ընդգծել է նա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով G7-ի և ՆԱՏՕ-ի երկրների կողմից ՉԺՀ-ի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հնարավորությունը։
ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Չինաստանի օրինական իրավունքների և շահերի խախտման դեպքում կձեռնարկվեն պատասխան միջոցներ՝ պաշտպանելու իրենց երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը և շահերը։
—00—ՄԱ