Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել Մարմաշեն գյուղի մոտակա ձորից

14/09/2025 19:13 Ներքին կյանք

Սեպտեմբերի 14-ին, ժամը 15։04-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ընկել է Մարմաշեն գյուղի մոտակա ձորը և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։

–00—ՅՄ