Թրամփը Եվրոպային անհնարին պայման է առաջադրում ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու համար․ NYT

14/09/2025 14:19 Միջազգային

Միացյալ Նահանգները չի կարողանա կիրառել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված «լուրջ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ», քանի որ ՆԱՏՕ-ի կողմից ռուսական նավթից հրաժարվելու պահանջը անհնար է կատարել, այս կարծիքն է հայտնել ամերիկյան The New York Times (NYT) թերթը։

Հրատարակությունը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի առնվազն երկու անդամ՝ Հունգարիան և Թուրքիան, լավ հարաբերությունների մեջ են մնում Մոսկվայի հետ և կամավոր կերպով գնում են ռուսական էներգետիկ ռեսուրսներ, «և շատ քիչ հավանական է, որ դա փոխվի»։

ՆԱՏՕ-ի մնացած եվրոպական պետությունները, չնայած կրճատել են Ռուսաստանից նավթի մատակարարումների ծավալը, դեռևս զգալիորեն կախված են այդ ռեսուրսներից։

Թրամփն ինքը, ընդգծում է NYT-ը, բազմիցս արտահայտվել է Ռուսաստանի Դաշնության դեմ նոր ամերիկյան սահմանափակումներ մտցնելու օգտին, բայց գտել է պատճառներ՝ խուսափելու իր խոստումները կատարելուց։

–00—ՅՄ