Նեպալում հայտնել են բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 70 մահվան դեպքերի մասին

14/09/2025 12:44 Միջազգային

Նեպալի կառավարությունը պաշտոնապես հաստատել է բողոքի ցույցերի ընթացքում 72 մարդու զոհվելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Nepal News-ը,  այս տեղեկությունը հաստատել է կառավարության ներկայացուցիչ Էկնարայան Արյալը՝ երկրի նոր վարչապետի երդմնակալության արարողության ժամանակ։

Նրա խոսքով՝ զանգվածային անկարգությունների հետևանքով տուժած ևս 191 մարդ ներկայում բժշկական օգնություն է ստանում երկրի տարբեր հիվանդանոցներում և առողջապահական հաստատություններում։

Նա նշել է, որ մահվան դեպքերը տեղի են ունեցել սեպտեմբերի 8-ի բողոքի ցույցերի և սեպտեմբերի 9-ին հրկիզման ու բռնության միջադեպերի ժամանակ։

–00—ՅՄ