ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Իսրայել

14/09/2025 11:51 Միջազգային

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել, հաղորդում է Agence France-Presse-ը։

«Ռուբիոն կիրակի օրը ժամանել է Իսրայել», – գրում է գործակալությունը։

Axios պորտալը հայտնել է, որ Ռուբիոն կիրակի և երկուշաբթի օրերին պետք է հանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ Իսրայելի կողմից Արևմտյան ափի որոշ հատվածների հնարավոր անեքսիայի հարցով։

–00—ՅՄ