«Ինտեր»-ը բաց թողեց հաղթանակը «Յուվենտուս»-ի հետ խաղում. Մխիթարյանը մասնակցեց խաղին

14/09/2025 09:49 Սպորտ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը Թուրինում մրցեց «Յուվենտուս»-ի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միլանի «Ինտեր»-ը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը։

«Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Չահանօղլուն (դուբլ) ու Տյուրամը: «Ծեր սինյորա»-ից էլ գոլերը խփեցին Կելին, Ազդիչը, Յիլդիզն ու Կ. Տյուրամը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Յուվենտուս»-«Ինտեր»` 4:3:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում 11-րդն է` վաստակած 3 միավորով: Առաջատարը «Յուվենտուս»-ն է (9 միավոր):

–00—ՅՄ