Ավտովթար է տեղի ունեցել Զովունի-Եղվարդ ճանապարհին. մոպեդավարը հոսպիտալացվել է
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում ժողովրդին հայտնի «Նատի» թաղամասի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Միշա Ն․-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենան և Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի 23-ամյա Արվինե Մ․-ի վարած մոպեդը։
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել «Kia»-ի վարորդը ու քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, բժիշկները վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։