Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անտոնիու Կուխեայի պատվիրակությունը

13/09/2025 22:46 Քաղաքական

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2025 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, «Patriots for Europe» խմբակցության փոխնախագահ Անտոնիու Տանժեր ԿՈՒԽԵԱՅԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2. Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման ԵՂՈՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»: