Գործընկերներին Մատենադարան բերելով՝ իրականացնում ես դիվանագիտական առաքելության զգալի մասը․ դեսպան

13/09/2025 20:17 Ներքին կյանք

«Գործընկերներին Մատենադարան բերելով՝ իրականացնում ես դիվանագիտական առաքելության զգալի մասը». այդ մասին ասել է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին շնորհվել է Մատենադարանի Երախտագիտության մեդալ: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը մասնավորապես նշեց.«Հայրենասիրությունը զուտ մեծագործություն չէ, այլ առարկայական օգուտ հանրությանն ու պետությանը, պրոֆեսիոնալ մոտեցման և պատասխանատվության դրսևորում է:

Դուք, տիկին դեսպան, օժտված եք պետականամետ գործչի բոլոր հատկանիշներով: Ձեր անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ են Հայաստան տեղափոխվել փիլիսոփա Կարեն Սվասյանի արժեքավոր գրադարանն և գեղանկարիչ Զարեհ Մութաֆյանի կտավները»:

Դեսպան Տոլմաջյանին իր երախտագիտության խոսքը հղեց նաև Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

—00—ՍՊ