Վրաստանում բռնագրավել են նախկին ֆինանսիստի ակտիվները. նա փորձել էր լքել երկիրը Հայաստանի տարածքով

13/09/2025 18:05 Տարածաշրջան

Վրաստանի դատախազությունը հայտնել է ֆինանսիստ Գեորգի Բաչիաշվիլիի ակտիվների վրա կալանք դնելու մասին, որը փորձել է Հայաստանի տարածքով փախչել երկրից: Այս մասին հաղորդում է Նովոստի-Գրուզիան։

Նրա ծնողների հաշիվները նույնպես սառեցվել են։

Այս որոշումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ մարտ ամսին դատարանը Բաչիաշվիլիին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերի կրիպտոարժույթի անօրինական յուրացման և փողերի լվացման մեջ։ Նա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։

—00—ԼԱ