Խոշոր վթար Արտենի-Արագածավան ավտոճանապարհին․ կան տուժածներ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 13-ին, ժամը 14։00-ին ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «GAZ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։
—00—ԼԱ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Գործընկերներին Մատենադարան բերելով՝ իրականացնում ես դիվանագիտական առաքելության զգալի մասը․ դեսպան
-
18-ամյա Համլետ Մանուկյանի պատվին մարմնամարզության նոր տարր կանվանվի
-
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի մոտ հիվանդություն է ախտորոշվել․ նա կարիերայում դադար է վերցնում
-
Սգո օրը ֆեստիվառ անելը անարգանք է պետության, զոհերի ու նրանց ընտանիքների նկատմամբ
-
Ցավոք, հեծանվավազքում պատահար էլ եղավ, իսկ 2-րդ համարի աղջիկը, որի հետևից գալիս էի, արմունկը վնասեց
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է