Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը քննադատել է Ադրբեջանին

13/09/2025 16:40 Միջազգային

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին խստորեն դատապարտել է Ադրբեջանում Իսրայելի ռաբբիների գագաթնաժողովի անցկացման մասին հաղորդագրությունները՝ այդ քայլը անվանելով աննախադեպ և «հակաիսլամական»։ Այս մասին հաղորդում է Mehr-ը։

Սոցիալական ցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ Վելայաթին զարմանք և ափսոսանք է հայտնել՝ հույս հայտնելով, որ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։

«Սա առաջին անգամն է, որ Ադրբեջանի կառավարությունը նման խախտում է թույլ տալիս, որը խաթարում է իսլամը և շիականության համաշխարհային հեղինակությունը», – ասել է նա։

—00—ԼԱ