3 տարվա դադարից հետո «Ազիմուտը» կվերսկսի Կրասնոդար-Երևան թռիչքները

13/09/2025 14:54 Ներքին կյանք

. «Ազիմուտ» ավիաընկերությունը սեպտեմբերին «Կրասնոդար» հիմնական օդանավակայանից կվերսկսի թռիչքները դեպի Երևան, Ստամբուլ և Անթալիա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ավիաընկերությանը։

Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ Կրասնոդարի օդանավակայանը, որը անվտանգության նկատառումներից ելնելով 2022 թվականի փետրվարի վերջից փակվել էր, սեպտեմբերի 11-ից վերկսկսում է աշխատանքը։ Ռոսավիացիան հայտարարել է, որ առաջին կանոնավոր չվերթը դեպի Կրասնոդար սեպտեմբերի 17-ին կիրականացնի «Աերոֆլոտը» Մոսկվայից:

«Ռուսաստանի հարավի ավիափոխադրող «Ազիմուտ» ավիաընկերությունը հայտնում է «Կրասնոդար» հիմնական օդանավակայանից սեպտեմբերի 23-ից Երևան ավիաչվերթների վերսկսման մասին։ Ավիատոմսերի վաճառքը սկսված է», – ասվում է հաղորդագրության մեջ:

—00—ՄԱ