Ծափով, ծիծաղով երեկ Երևանում դիմավորեցին Քըլըչին, ՔՊ-ն Թուրքիայի շահն է սպասարկում

13/09/2025 14:05 Ներքին կյանք

Ծափով, ծիծաղով երեկ Երևանում դիմավորեցին Քըլըչին, ՔՊ-ն Թուրքիայի շահն է սպասարկում: Այս մասին Մուսալեռան 110-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Մուսա լեռան խորհուրդը պայքարի, փրկության, թուրքական օրակարգը չսպասարկելու և հայկական օրակարգով ապրելու մեջ է։ Մուսալեռան ինքնապաշտպանությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ցանկացած խաչելությունից հետո կա հարություն։ Բայց Աստված հարություն տալիս է նրանց, ովքեր հավատարիմ են իրենց պայքարում և չեն ուրանում իրենց հայրենիքը։ Մենք այսօր եկել ենք ևս մեկ անգամ ապացուցելու, որ մենք Մուսալեռան հերոսների ժառանգներն ենք»,-ասաց Շարմազանովը։

Հիշեցնենք, որ երեկ Երևան էր ժամանել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Նրան դիմավորել էր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

—00—ՄԱ