Եվրասիական ինտեգրումն ակնհայտ օգուտներ է տալիս․ Ալեքսեյ Օվերչուկ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

«Աշխարհի շատ երկրների մոտ ԵԱՏՄ-ն այսօր ասոցացվում է էներգետիկ և պարենային անվտանգության, փոխադարձ հարգանքի և անդամ պետությունների իրավահավասարության հետ, որոնք իրենց հարաբերությունները կառուցում են կոնսենսուսի հիման վրա»,- հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Եվրասիական ինտեգրումն ակնհայտ օգուտներ է տալիս և աշխատում է տնտեսական կապվածության ամրապնդման ուղղությամբ․ «Այդ պատճառով մենք զարմացած չենք ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ մերձեցման նկատմամբ այլ երկրների հետաքրքրությունից։ Մեր կողմից պատրաստ ենք շահագրգիռ երկրներին պարզաբանել ինտեգրացիոն նախաձեռնությունների մոդալությունը, որոնք ուղղված են Եվրասիական մեծ գործընկերության ձեւավորմանը»,- ասել է նա։
Օվերչուկը նաև նշել է, որ գործունեության 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն կայացել է որպես եվրասիական մայրցամաքում առաջատար ինտեգրացիոն միավորում, իսկ նրա անդամ պետությունները ցույց են տվել տնտեսական աճի տեմպեր, որոնք գերազանցում են համաշխարհային միջին ցուցանիշը։
–00—ՍՊ