Հացիկ գյուղի բնակչի տանը հայտնաբերվել են մարիխուանա և զինամթերք

12/09/2025 19:48 Ներքին կյանք

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հացիկ գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է թմրանյութ և զինամթերք: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Սեպտեմբերի 11-ին տղամարդը հրավիրվեց բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տնակում հայտնաբերվեց մարիխուանայով չորս փաթեթ, նաև` երեք ծխագլանակ ու ինքնաձիգի երկու փամփշտատուփ` 45 փամփուշտով:
Ըստ տանտիրոջ` թմրանյութն ինքն է պատարաստել իր աճեցրած կանեփից` անձամբ օգտագործելու նպատակով, իսկ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրությունում:

—00—ԼԱ