Փաշինյանն աառողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին ազատել է պաշտոնից

12/09/2025 18:33 Ներքին կյանք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 12-ի որոշմամբ՝ Աննա Մկրտումյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Աննա Մկրտումյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է հաղորդագրությունում։

  —00—ԼԱ