Երևանը ցանկանում է՝ Մոսկվան հաշվի առնի ՀՀ իշխանությունների անկախ որոշումները․ Խաչատուրյան

11/09/2025 23:57 Քաղաքական

Հայաստանը Ռուսաստանի «կրտսեր եղբորից» վերածվել է գործընկերոջ, ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ RTVI-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Երևանը ցանկանում է, որ Մոսկվան հաշվի առնի Հայաստանի իշխանությունների անկախ որոշումները։

«ՀՀ կառավարությունն աշխատում է Հայաստանի բնակիչների, հանրապետության բարեկեցության և բարգավաճման համար։ Դրա համար կառավարությունն ինքը պետք է որոշի, թե ում հետ և ինչպես աշխատել, առևտուր անել և դիվանագիտական ​​հարաբերություններ կառուցել», – նշել է Խաչատուրյանը։

«Հայաստանի իշխանությունն աշխատում է հայաստանցիների, Հայաստանի Հանրապետության բարեկեցության, բարգավաճման համար: Հայաստանի իշխանությունն ինքը պետք է որոշի, թե ում հետ, ինչպես առևտուր անել, աշխատել, դիվանագիտական հարաբերություններ ունենալ», – ասել է ՀՀ նախագահը։

Նա նշել է, որ Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից, սակայն կարծիք է հայտնել, որ ՌԴ-ն էլ է տնտեսապես կախված Հայաստանից։ 

–00—ՍՊ