Հիսուս Քրիստոսն էլ է դատապարտվել քաղաքական հոդվածով, նույն գործով մեղադրում են սրբազաններին
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
ՔՊ-ում համոզմունք չունեցող մարդիկ են, նրանք ուղղակի ենթարկվում են Փաշինյանին, իրենց կրեդոն մորթը փրկելն է: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց աստվածաբան, Թովմաս ուրարակիր Առաքելյանը:
«ՔՊ-ում բոլորը Փաշինյանի
ենթականերն են, խամաճիկ են, բարոյական սահմանները խախտել են, զարմանալի չէ, որ նրանք դուրս գան Եկեղեցու դեմ և պահանջեն Կաթողիկոսի հրաժարականը», – նշեց բանախոսը:
Աստվածաբանն իր խոսքում նշեց նաև, որ ովքեր Փաշինյանի աջակցությունն են ուզում ստանալ, պետք է մտածեն, որ իրենց ևս զոհելու է.
«Փաշինյանն անվերապահ աջակցում էր Արցախին, գերիներին, տեսանք, թե հետո ինչ եղավ: Ովքեր «վայելել» են իր աջակցությունը, կործանման, մահվան, ոչնչացման, ամոթի ճանապարհով են անցել:
Հերթական զոհը կարող են դառնալ որոշ հոգևորականներ, եթե Փաշինյանի աջակցությանը վայելեն»:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։