Գողություն կատարած անձը փախչել է Հայաստանում հայտնի գործարարի տղայի անվամբ հաշվառված մեքենայով
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Սեպտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժին է դիմել Երևանի մի բնակիչ և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Արշակունյաց պողոտա 18/4 հասցեի բակում վնասել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ապակինեը, կոտրել են շարժիչի ծածկոցը և «Porsche Cayenne» ավտոմեքենայով հեռացել։
Տեղում պարզվել է, որ կոտրել են նշված «Mercedes»-ի ապակիները, դիմացի հատվածը վնասել տեխնիկական միջոցների գործադրմամբ և «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի։Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին, որտեղ էլ պարզվում է «Mercedes»-ի սեփականատիրոջ ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։