Ծա’փ տվեք, ուրախացե’ք, խաղաղություն է, բայց … Հայաստան չի լինելու այս խաղաղությամբ. Աղազարյան

11/09/2025 22:15 24-ի նախագիծ

Նիկոլ Փաշինյանն ինձ հետ այսպես վարվեց, որովհետև գիտեր՝ ես դեմ եմ լինելու Հայաստան ադրբեջանցիների «վերադարձին», ինչի մասին համաձայնություն նա ստորագրելու է ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր, ՄԱՍԿ կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանը։

Նա նաև հավելել է, որ այսօր Հայաստանի փրկության ծրագրին խանգարում է միայն Նիկոլ Փաշինյանը, ուստի նրան հեռացնելու համար ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է համախմբվեն, հաղթեն ընտրություններում, մեկ տարով վարչապետ ընտրեն ու հետո կրկին գնան ընտրությունների՝ առաջ քաշելով ամեն մեկն արդեն իր սեփական օրակարգը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ