Հայաստանը վավերացրեց Ղազախստանի հետ առանց վիզայի համաձայնագիրը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հայաստանի խորհրդարանը 93 «կողմ», 1 «ձեռնպահ» ձայներով վավերացրեց Ղազախստանի հետ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
Փաստաթղթի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները կարող են Ղազախստանում և Հայաստանում առանց վիզայի մնալ 90 օր։ Դրանից հետո հնարավոր կլինի ձևակերպել ժամանակավոր կացության թույլտվություն, օրինակ՝ աշխատանքի, ուսման, բուժման և այլն:
Բացի այդ, Հայաստանի և Ղազախստանի միգրացիայի ոլորտի պետական մարմինները տեղեկատվություն կփոխանակեն իրենց տարածքներում գտնվող կողմերի քաղաքացիների, միգրացիոն օրենսդրության խախտումների և այլնի վերաբերյալ։ Ղազախստանի կողմից դա ներքին գործերի նախարարությունն ու աշխատանքի նախարարությունն են, հայկական կողմից՝ ոստիկանությունը, ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Լուկաշենկոն հայտարարել է՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը կախված է Զելենսկիից
-
ՀՀ-ոմ ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել է դատավորների և դատախազների կարիերայի գնահատման հարցը
-
Ծա'փ տվեք, ուրախացե'ք, խաղաղություն է, բայց ... Հայաստան չի լինելու այս խաղաղությամբ. Աղազարյան
-
Սրբուհի Գալյանը և պատգամավորները կպատասխանեն քաղաքացիների տեսահարցերին
-
Փաշինյանի աջակցությունը վայելող հոգևորականները թող իմանան, որ նրա հերթական զոհն են դառնալու
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է