Վրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը

11/09/2025 17:17 Միջազգային

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտնել է երկրի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի ձերբակալության մասին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և միջոցների անօրինական յուրացման կասկածանքով։

«Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն ձերբակալվել է դատարանի որոշման հիման վրա՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անօրինական եկամուտների օրինականացման համար, որը զուգորդվել է առանձնապես խոշոր գումարի ստացմամբ», – լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտնել են Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունից։

–00—ՅՄ