Առինջի «Գ» թաղամասում 110 հազար բարձրավոլտ էլեկտրասյան խափանման պատճառով տեղի է ունեցել պայթյուն
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան խոշորացված համայնքի Առինջ վարչական բնակավայրում՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնից դեպի Ջրվեժ տանող ավտոճանապարհին տեղադրված բարձրավոլտ էլեկտրասյուն է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8-րդ և թիվ 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Տեղում պարզվել է, որ հրդեհը առաջացել է ուժեղ քամու հետևանքով լարերի իրար կպնելու պատճառով, իսկ բարձրավոլտ էլեկտրասյան վրայով անցնում է 110 հազար վոլտ հոսանք։
Մինչ այդ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առաջացել է լարերի կարճ միացում և վնասվել են նշված բարձրավոլտ էլեկտրասյան հարևանությամբ բնակվող Սոնա Գյոզալյանին պատկանող Առինջ գյուղի Գ թաղամասի 7-րդ փողոցի թիվ 1, և թիվ 2 տանը բնակվող Կարինե Չիբուխչյանի տնակների մոտակայքով անցնող էլեկտրալարերը, իսկ 2-րդ տնակում էլեկտրալարերն ու գիպսաստվարաթղթե պատը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ