Սպանության փորձ՝ քաղաքական գործիչ, Թրամփի կողմնակից Չարլի Քըրքի դեմ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

ԱՄՆ-ում կրակել են քաղաքական գործիչ, հայտնի ակտիվիստ և հանրապետական կուսակցության կողմնակից Չարլի Քըրքին։ Հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները։
Կրակոցներ արձակացած անձին ձերբակալել են։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս դեպքով հայտարարություն է արել․
«Մենք բոլորս պետք է աղոթենք Չարլի Քըրքի համար, ում վրա կրակել են։ Աստված պահապան նրան»։
Նշենք՝ ամերիկացի պահպանողական Չարլի Քըրքի դեմ մահափորձ են կատարել Յուտայի համալսարանում ելույթի ժամանակ։
Քըրքը Թրամփի կողմնակիցն է։ Նա պարբերաբար հանդես է գալիս ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կողմնակիցների դեմ։
Ավելի վաղ Չարլի Քըրքը հանդես էր գալիս Ուկրաինայում խաղաղության օգտին և հայտարարում էր, որ ռազմական գործողությունները ձեռնտու են միայն ուկրաինացի օլիգարխներին և քաղաքական վերնախավին: Քաղաքական գործիչը նաև պնդել է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների վերականգնման մասին։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քեշ Պատելը հայտարարել է, որ գերատեսչությունն ուշադիր հետևում է Չարլի Քըրքի վրա կրակոցի միջադեպին:
Ով է Չարլի Քըրքը, և ինչու նրան չեն սիրում:
Կենսագրություն:
11-րդ դասարանում քարոզարշավ կազմակերպեց իր դպրոցում թխվածքաբլիթների գների բարձրացման դեմ։
18 տարեկանում հիմնադրել է Turning Point քաղաքական իրավապաշտպան կազմակերպությունը։
Վարում է Չարլի Քըրքի շոուն, պահպանողական թոք-ռադիոհաղորդում:
Հրապարակայնորեն ելույթ է ունեցել և սատարել Թրամփի կողմնակիցների գաղափարները:
Պարբերաբար բանավեճեր է կազմակերպում ամերիկյան համալսարանների ուսանողների հետ, ովքեր լիբերալ հայացքներ ունեն:
Հետաքրքիր փաստեր:
Միշտ պաշտպանում է իր տեսակետը և այն, ինչին հավատում է:
2025 թվականի մարտին նախագահ Թրամփը Քըրքին նշանակեց ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Ազգային քաղաքականության խորհրդի Ուիլյամ Ֆ. Բաքլի կրտսերի խորհրդի անդամ է:
Ազատության համալսարանը նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում։
Տեսանյութը՝ հղմամբ։
–00—ՍՊ