Գյումրի-Վանաձոր ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա

10/09/2025 22:31 Ներքին կյանք

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 52-ամյա Արմեն Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Գարիկ Ա․-ի վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևոր, 42-ամյա Սարգիս Զ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։