Էդգար Սևիկյանը փոխեց ակումբային գրանցումը

10/09/2025 22:12 Սպորտ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը տեղափոխվել է Տոլյատիի «Ակրոն» ակումբ։

24-ամյա կիսապաշտպանը ռուսական ակումբում կխաղա մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագիրը նախատեսում է նրան գնելու իրավունք։

Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017 թվականին նա տեղափոխվել է Իսպանիա և զարգացել «Լևանտեի» համակարգում։ 2020 թվականի հունվարին նա առաջին անգամ հանդես է եկել երկրորդ թիմի կազմում՝ Իսպանիայի Սեգունդա B-ում, իսկ մոտ մեկ տարի անց խաղաժամանակ է ստացել Իսպանիայի Պրիմերայում՝ «Խետաֆեի» դեմ խաղում փոխարինման մտնելով։