Երկու ձև կա իշխանափոխության՝ Նեպալի ու Ֆրանսիայի. մենք ժողովրդին երկրորդը՝ իմպիչմենտն ենք առաջարկում

10/09/2025 16:18 Քաղաքական

Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում է, և դրան հասնելու ամենաճիշտ և օպտիմալ տարբերակը վարչապետին անվստահություն հայտնելն է, այսինքն, իմպիչմենտի գործընթացը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝

«Երեկ տեսաք ինչ եղավ Նեպալում և Ֆրանսիայում: Ժողովրդի վստահությունը չվայելող կառավարության այսպես ասած, քշելու կամ իմփիչմենտի ենթարկելու երկու ձև է. մի ձևը՝ Նեպալինն էր բռնություններով, սպանություններով, մյուս ձևը՝ Ֆրանսիայինը՝ խորհրդարանի միջոցով»,- ասաց Սարգսյանը՝ խոսելով երեկ աշխարհում տեղի ունեցած երկու խոշոր իրադարձության և Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթացի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ