ՔԿ նախագահը և ԵԽ գրասենյակի ղեկավարը քննարկել են քննիչների կարողությունների զարգացման ծրագրերը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին:
Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ-ի կողմից Հայաստանի իրավապահ համակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար:
ԵԽ նախագահը նույնպես շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ պատրաստակամության և բազմաբնույթ համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քննիչների կարողությունների զարգացման ծրագրերը, անդրադարձ է կատարվել համագործակցության խորացման ուղղություններին, մասնավորապես՝ կիբեռհանցագործությունների կանխարգելման և բացահայտման, երեխաների և անչափահասների պաշտպանութան համակարգի կատարելագործման, Քննչական կոմիտեում նորանոր տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ:
Կողմերն արձանագրել են, որ Քննչական կոմիտեի և ԵԽ գրասենյակի միջև կա համագործակցության ամուր հիմք՝ նոր նախաձեռնությունների համար:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննիչների մասնագիտական կարողությունների կատարելագործման ուղղությամբ համատեղ դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ:
–00—ՅՄ