Լեհաստանի օդային տարածքը խախտվել է ԱԹՍ-ների պատճառով․ երկրում տեղի է ունեցել ԱԽ նիստ

10/09/2025 10:37 Միջազգային

Գիշերը Լեհաստանի և ՆԱՏՕ-ի ուժերը ոչնչացրել են անօդաչու թռչող սարքեր, որոնք խախտել են երկրի օդային տարածքը հարևան Ուկրաինայի վրա Ռուսաստանի օդային հարձակման ժամանակ։

Լեհաստանի զինված ուժերը չորեքշաբթի առավոտյան օդ են բարձրացել տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքերի Լեհաստանի օդային տարածք մուտք գործելու ժամանակ, հայտնել է լեհական բանակը։ Սա առաջին դեպքն է, երբ Լեհաստանի և ՆԱՏՕ-ի ուժերը ներգրավվում են հակամարտության մեջ։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ միջադեպի մասին տեղեկացվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Լեհաստանում տեղի է ունեցել ԱԽ նիստ։

—00—ՄԱ