Հրդեհի հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի փաստով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ

10/09/2025 10:30 Ներքին կյանք

Ս.թ. սեպտեմբերի 1-ին հաղորդվել էր Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրի վարչական տարածքում առաջացած հրդեհի փաստով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի աշխատակիցները հրդեհված տարածքում իրականացրել են զննություն՝ կիրառելով ժամանակակից չափագրման անօդաչու համակարգեր։

Պարզվել է, որ հրդեհի հետևանքով Վայք համայնքի Սարավան բնակավայրի վարչական տարածքում Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի հարակից հատվածում այրվել է 823817քմ (82,3 հա)մակերեսով տարածք։

Տեղանքի զննությամբ հայտնաբերվել և արձանագրվել է այրված ալոճենի, խնձորենի, տանձենի տեսակների ընդհանուր 58 ծառ։

Հրդեհի հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 1.816.500դր.։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

—00—ՄԱ