Վարազդատ Հարոյանը նշել է, թե ով պետք է լինի Հայաստանի հավաքականի ավագը իրենից հետո
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը նշել է, թե իրենից հետո ով է արժանի կրել Հայաստանի հավաքականի ավագի թևկապը, փոխանցում է Armsport.am-ը։
«Կարծում եմ՝ ավագի թևկապին արժանի է Էդուարդ Սպերցյանը։ Անկեղծ ասած, տղաների հետ այս մասին չեմ խոսել։ Բայց Էդիկը անկասկած արժանի է ավագի թևկապին ազգային հավաքականում։ Սպերցյանը արժանի է ավելիին, նա պետք է լքի ՌՊԼ-ն, խաղա Եվրոպայի առաջատար առաջնություններից որևէ մեկում և նոր էջ բացի իր կարիերայում։
Ես վաղուց եմ ճանաչում Էդուարդին և վստահում եմ նրան։ Եթե նա նման որոշում է կայացրել՝ մնալ «Կրասնոդարում», ապա դա ճիշտ որոշում է։ Եթե հիմա չկարողացավ մեկնել Եվրոպա, դա մեծ խնդիր չէ։ Նա մեծ պրոֆեսիոնալ է, և վստահ եմ՝ նա դեռ կկարողանա գնալ և խաղալ Եվրոպայում։ Ես հաստատ գիտեմ, որ նա մեծ աստղ կդառնա»,– ասել է Հարոյանը Чемпионат-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ 33-ամյա պաշտպանը այս տարվա օգոստոսի 6-ին հայտարարել էր ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։
–00—ՅՄ