Շոպրոնի փողոցում «Iveco» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պարսպին. վիրավոր կա
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 09, 24News

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։45-ի սահմաններում Շոպրոնի փողոցում «Iveco» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, ապա կայանված «Tesla»-ին և թիվ 25/3 հասցեի տան երկաթե դարպասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատարի վարորդին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով քարե պարիսպը մասամբ փլուզվել է, իսկ «Tesla»-ն վերածվել է մետաղե ջարդոնի։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Արման Ժամկոչյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները տեղում հերթապահություն են կատարել, քանի որ վնասվել էին նաև էլեկտրալարեր, ապա ժամանած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցը հոսանքազրկել է այն։
—00—ԼԱ